Սանտա Կլաուսը հեծանիվով խանութ է թալանել Օքսֆորդում
Ծննդյան տոների նախօրեին բրիտանական Օքսֆորդ քաղաքում Սանտա Կլաուսի շորերով և հեծանիվով գողը կողոպտել է խանութներից մեկը: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Metro-ին:
Դանակով զինված հանցագործը ներխուժել է Կոուլի շրջանում գտնվող Oxford Retail Park խանութ և պահանջել է իրեն հանձնել սեյֆում գտնվող ողջ գումարը:
Աշխատակիցները կատարել են նրա պահանջները, ինչից հետո հանցագործը անհետացել է հեծանիվով: Ոստիկանությունը սկսել է որոնողական աշխատանքները:










