Առաքելությունը կատարված է. Սնոուդենը հայտարարել է իր առաքելության հաջող ավարտի մասին

09:21 • 24.12.13

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը բացահայտելուց և Ռուսաստանում ապաստան ստանալուց հետո հայտարարել է, որ իր առաքելությունն ավարտված է, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Անձնական բավարարվածության տեսանկյունից՝ իմ առաքելությունն ավարտված է։ Ես արդեն հաղթել եմ։ Ես չեմ ցանկացել փոխել հասարակությունը, ցանկացել եմ նրան ինքն իրեն փոխելու հնարավորություն տալ»,-ասել է Սնոուդենը Washington Post-ի հետ հարցազրույցում։

 

Նախօրեին Սնոուդենը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իրեն ազատության մեջ ապրելու հնարավորություն տալու համար։

 

Նրա խոսքով՝ այնքան է յուրացրել ռուսերենը, որ կարող է այդ լեզվով շնորհավորել Սուրբ Ծնունդը։

 

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցն ընդգծել է, թե չի ափսոսում, որ բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի տվյալները։