Tiffany-ի նախկին փոխնախագահն ազատազրկվել է զարդեր գողանալու համար

10:24 • 24.12.13

Tiffany&Co ամերիկյան ոսկերչական ընկերության նախկին փոխնախագահը մեկ տարի մեկ օրվա ազատազրկման է դատապարտվել թանկարժեք զարդեր գողանալու համար, հայտնում է Взгляд-ը:

 

Ինգրիդ Լեդերհաաս-Օկուն անունով փոխնախագահն ընդունել է իր մեղքն առ այն, որ գողացված իրեր է փոխադրել ԱՄՆ-ի մի նահանգից մյուսը:

 

Պաշտպանությունը նրա համար կես տարվա, իսկ մեղադրող կողմը՝ 3 տարվա ազատազրկում է պահանջել: Սակայն դատավորը չի համաձայնվել դատախազի այն պնդման հետ, թե գողության դրդապատճառն ագահությունն է եղել, քանի որ մեղադրյալը հարուստ ընտանիքից է և տարեկան 360 հազար ԱՄՆ դոլար գումար է վաստակել: Պաշտպանությունը հանցագործությունը կապել է անձնական կյանքի անհաջողություններից առաջացած դեպրեսիայի հետ:.

 

Նա ասել է, որ զղջում է, սակայն չի կարող ամբողջությամբ արտահայտել իր զղջումը: Նա իր գործատուից` Tiffany-ից, 1,3 մլն դոլարի զարդեր էր գողացել ամռանը: