Ուկրաինական ընդդիմությունը չունի խարիզմատիկ առաջնորդ. The Global Post

10:31 • 24.12.13

Ուկրաինայի ընդդիմությունը գտնվում է ճգնաժամի մեջ՝ չկարողանալով հստակ ծրագիր առաջարկել իր աջակիցներին ի պատասխան Ռուսաստանի հետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կնքած գործարքի, գրում է The Global Post-ը, փոխանցում է gazeta.ru-ն։

 

Թերթի տեղեկություններով՝ ընդդիմության առաջնորդները չեն կարողանում արդյունավետ օգտագործել փողոցային բողոքները: Կիրակի տասնյակ հազարավոր մարդիկ միավորվել են Յանուկովիչի դեմ բողոքների համար, սակայն ցուցարարների թիվն ամենաքիչն է եղել նոյեմբերի 24-ից ի վեր:

 

Ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևի կարծիքով՝ Ուկրաինայի ընդդիմությունը չունի խարիզմատիկ առաջնորդ, Յանուկովիչին հակակշիռ: Բացի այդ, իրենք՝ ընդդիմադիր առաջնորդները, ներքին բազմաթիվ հակասություններ ունեն:

 

Մասնագետների կարծիքով՝ ուկրաինական ընդդիմության առաջնորդները պետք է լինեին ավելի համոզիչ ուկրաինացի օլիգարխների հետ բանակցություններում, փնտրեին խորհրդարանում դաշնակիցների, սակայն դա տեղի չունեցավ:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան թերթին հայտարարել է, որ չի տեսել մեծ հասարակական շարժում, որը կարողանար տապալել կառավարությունը:

 

Մասնագետները կարծում են, որ այժմ Ուկրաինայում ընդդիմությունը պետք է պատրաստվի երկարաժամկետ գործողությունների: