Դեռ հրաժարական տալու հրահանգ չեմ ստացել. Էգեմեն Բաղըշ

17:40 • 25.12.13

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի շրջանակներում շրջանառվող 4 նախարարներից 3-ն արդեն հրաժարական են տվել, և այժմ բոլորի ուշադրությունն ուղղված է 4-րդ նախարարին՝ ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշին։

 

Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, Բաղըշը, սակայն, դեռ հրաժարական տալու հրահանգ չի ստացել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։

 

«Նախարարներին նշանակում է պարոն վարչապետը, և նա էլ ազատում է աշխատանքից։ Սակայն ես վարչապետից որևէ հրահանգ չեմ ստացել»,-ասել է Բաղըշը։

 

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում հրաժարական էին տվել ներքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարները։

 

Ավելի վաղ կոռուպցիոն սկանդալի շրջանակներում ձերբակալվել էին նախարարների որդիներ, պաշտոնյաներ, գործարարներ։