Թուրքիայում հրաժարական է տվել ևս մի նախարար
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը ևս հրաժարական է տվել, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։
«Իմ դեմ իրականացվող ճնշումը չեմ ընդունում։ Այսօր մեզ (նկատի ունենալով կառավարությանը) հրաժարականի տեքստ և հայտարարություն է ուղարկվել։ Այս իրավիճակում մտածում եմ, որ իմ հրաժարականը սխալ է, սակայն...»,-ասել է Բայրաքթարը՝ նշելով, որ հրաժարվում է ինչպես նախարարի, այնպես էլ պատգամավորի մանդատից։
«Հրաժարական եմ տալիս, սակայն եթե ցանկանում եք, որ ժողովուրդը հանգստանա, դրա համար, կարծում եմ, պետք է հրաժարական տա նաև վարչապետը»,-ասել է Բայրաքթարը։
Այսօր ավելի վաղ հրաժարական էին տվել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերն ու Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը։










