Իրաքը փակել է Սիրիայի հետ սահմանը

09:29 • 25.12.13

Իրաքի իշխանությունները փակել են դաշնակից Սիրիայի հետ սահմանը, երբ սահմանային անցակետերից մեկի վրա ահաբեկիչներ են հարձակվել, հայտնում է Al Arabiya-ն։

 

Հարձակման հետևանքով սպանվել է 8 գրոհային, վերացվել է զենք-զինամթերքով 12 փոխադրամիջոց։

 

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կառավարությունը սահմանը փակելուց հետո սկսել է զանգվածային ռազմական օպերացիա, որն ուղղված է Սիրիայից Իրաք ներթափանցած զինված գրոհայինների ու ահաբեկիչների դեմ։