Քեմերոնը տնտեսության տեսանկյունից լավատեսական սուրբծննդյան ուղերձ է հղել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի սուրբծննդյան ուղերձի մեջ ասվում է, որ Մեծ Բրիտանիան «իրական առաջընթաց» է գրանցել տնտեսության ամրապնդման և աշխատատեղերի ստեղծման հարցում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը լավատեսական երանգ է հաղորդել անցնող տարվա նկարագրությանը՝ նշելով, որ երկիրը համախմբվել է խնդիրները հաղթահարելու հարցում:
Իր ուղերձում Դևիդ Քեմերոնը նշել է «մեծ հասարակության» իր քաղաքական գաղափարը, ընդգծել է Սուրբ Ծննդի կրոնական արժեքը, մասնավորապես՝ բարձր գնահատելով քրիստոնյաներին իրենց հավատը գործի վերածելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել զինված ուժերին և օպերատիվ ծառայություններին, որոնք ծառայում են տոնական օրերին:
Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ եկող տարին բարենպաստ կլինի՝ տնտեսական ֆոնի բարելավման հետ կապված:










