Արտաշատում վրաերթի են ենթարկել 9-ամյա աղջկա
14:27 • 25.12.13
ՀՀ ոստիկանությունից հայտնում են որ դեկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակով փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










