ԱՊՀ երկրների պատմաբանները որոշել են Հայրենական մեծ պատերազմի մասին համատեղ դասագիրք ստեղծել
ԱՊՀ երկրների պատմաբանները նոր դասագիրք կպատրաստեն Հայրենական մեծ պատերազմի մասին՝ Հաղթանակի 70-ամյակի առիթով, տեղեկացրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, նման որոշում կայացվել է ԱՊՀ պատմության ինստիտուտների ղեկավարների ասոցիացիայի նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Կիևում անցյալ շաբաթ։
«Մենք համատեղ որոշում ենք կայացրել։ Բոլոր երկրները համաձայնվել են, և մենք պատրաստում ենք դասագիրք՝ նվիրված Հաղթանակի 70-ամյակին»,-հաղորդել է Չուբարյանը։
Նա պարզաբանել է, որ ԱՊՀ որոշ երկրներ հատուկ դիրքորոշում ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչպես է կոչվել պատերազմը։
«Մոլդովայի գիտությունների ակադեմիան պաշտոնական տեսակետ ունի. Մոլդովան մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, այլ ոչ Մեծ հայրենականին»,-պարզաբանել է նա։










