Նյու Յորքի քաղաքապետի դուստրը խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել

16:16 • 25.12.13

Նյու Յորքի (ԱՄՆ) քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դուստրը խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել: Համապատասխան հայտարարությամբ 19-ամյա Կյարա դե Բլազիոն հանդես է եկել YouTube-ում տեղադրված տեսանյութում, գրում է lenta.ru-ն:

 

Քաղաքապետի դստեր խոսքով՝ դեռահաս տարիքում նա երկար ժամանակ բուժվել է կլինիկական դեպրեսիայից: Տառապելով վատ տրամադրությամբ՝ Կյարա դե Բլազիոն մարիխուանա է օգտագործել և պարբերաբար խմել է:

 

Աղջկա խոսքով՝ դեպրեսիան հաղթահարելուն նրան օգնել է պրոֆեսիոնալ բուժումը: Իրեն վերջնականապես երջանիկ զգալ նա կարողացել է հոր նախընտրական արշավի ժամանակ: Իր դժվարությունների մասին պատմելով՝ աղջիկը որոշել է այլ երիտասարդների օգնել:

 

Կյարա դե Բլազիոն բավական ակտիվ է եղել հոր նախընտրական արշավի ժամանակ: Նա իր 16-ամյա եղբայր Դանտեի հետ նկարահանվել է քաղաքապետի թեկնածուի նախընտրական հոլովակներում: