Femen-ի ակտիվիստուհին տապալել է Քյոլնի գլխավոր տաճարում սուրբծննդյան պատարագը
Femen շարժման ակտիվիստուհին տապալել է Քյոլնի գլխավոր տաճարում՝ Kölner Dom-ում, սուրբծննդյան պատարագը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով շարժման կայքէջին:
Հաղորդվում է, որ բազմահազարանոց հանդիսատեսի ներկայությամբ ակտիվիստուհին բարձրացել է տաճարի խորանի վրա՝ բողոքելով հղիության արհեստական ընդհատման քրեականացման վատիկանյան քարոզչության դեմ:
Ակտիվիստուհու մերկ մարմնին գրված է եղել « I AM GOD!»:
«Femen-ը պահանջում է Վատիկանից խմբագրել փտած դոգմաները՝ ժամանակակից աշխարհի և մարդու իրավունքներին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:










