Ֆրանսիայում եկեղեցու տանիքը փլուզվել է պատարագի ժամանակ
Ֆրանսիական Գիյեստր քաղաքում եկեղեցու տանիքը փլուզվել է սուրբծննդյան պատարագի ժամանակ, ինչի պատճառով քահանան վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Agence France-Presse-ին հղումով, Նոտր Դամ դե Ակվիլոն եկեղեցու փլուզված տանիքի բեկորներն ընկել են 45-ամյա քահանայի գլխին։
Հոգևորականը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ եկեղեցին էլ ներկայում փակ է։ Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն։










