Արքայազն Ջորջն իր առաջին Սուրբ Ծննդին խաղալիք գնացք է նվեր ստացել

12:34 • 25.12.13

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի որդին՝ արքայազն Ջորջը, իր առաջին Սուրբ Ծննդին խաղալիք գնացք է նվեր ստացել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Express-ին:

 

Ջորջի պապը՝ արքայազն Չարլզը, Հնդկաստանում շրջագայությունից նրան գնացքի փայտե մոդելներ է բերել և մի քանի խաղալիք մեքենա։

 

Ինչպես պատմել են խանութում, յուրաքանչյուր ավտոմեքենան արժեցել է մոտ 12 ֆունտ, իսկ փայտե գնացքը՝ մոտ 20 ֆունտ:

 

Սուրբ Ծնունդը թագավորական ընտանիքը նշել է Նորֆոլկ կոմսությունում գտնվող Սանդրինգեմ կալվածքում տոնական ընթրիքի շուրջ։