Իրանի նախագահը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորել է Հռոմի պապին

16:04 • 25.12.13

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդի և Նոր տարվա կապակցությամբ։

 

Իրանական IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ Ռոհանին ուղերձում ընդգծել է կրոնների միջև հարգանքի և երկխոսության ընդլայնման կարևորությունը։

 

Ռոհանին նաև բարձր է գնահատել Հռոմի պապի ջանքերը մուսուլմանական և հրեական առաջնորդների միջև երկխոսության և համագործակցության ընդլայնման հարցում։