ԱՄՆ–ի նոր պատժամիջոցների դեպքում Իրանն ուրանը կհարստացնի մինչև 60%-ով
Իրանցի օրենսդիրները մշակել են օրինագիծը, որը կստիպի կառավարությանը՝ ուրանը հարստացնել մինչև 60%, եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառի երկրի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Press TV-ին:
Օրինագիծն ստորագրել են 100 օրենսդիրներ, և այն քննարկվելու է Մեջլիսի խորհրդում:
Օրինագիծն սկսել են մշակել, երբ ԱՄՆ Կոնգրեսի անդամները քննարկման են դրել օրինագիծ, որով նախատեսվում էր մեկ տարով բոյկոտել իրանական նավթի ներկրումը:










