Ճապոնիայի հարավային ափերի մոտ առաջացած կղզին եռապատկել է չափերը (լուսանկարներ)
Նոյեմբերի վերջին Ճապոնիայի հարավային ափերի մոտ նկատվել է ստորջրյա հրաբխային ժայթքումների արդյունքում առաջացած կղզի, որն ընդամենը 1 ամսում եռապատկել է իր չափերը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Նիիջիմա անունը ստացած կղզու մակերեսը ներկայում հասել է 56.000 քմ-ի, ինչը ջրի տակ գտնվող հրաբխի նոր ժայթքումների հետևանք է։
National Geographic-ը նշում է, որ կղզու բարձրությունը ծովի մակարդակից 24 մ է, և ճապոնացի գիտնականները կարծում են, որ Նիիջիման դեռ մի քանի տարի կպահպանի իր գոյությունը։
Նորահայտ կղզուց մշտապես գազի ու ծխի ճերմակ քուլաներ են բարձրանում, ինչը երկնքից ֆիքսել են ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տեսախցիկները։
Կղզուց 500 մ հեռավորության վրա գտնվում է անմարդաբնակ Նիշինո Շիմա կղզին։




















