Ճապոնիայի ջրերում գոյացած նոր կղզու չափսերը եռապատկվել են (լուսանկար)

23:58 • 25.12.13

National Geographic-ը լուսանկար է հրապարակել, որի վերնամասում պատկերված է Օգասավարա կղզեխմբին պատկանող Նիշինո Շիմա անմարդաբնակ կղզին, իսկ կողքին՝ 2013-ի նոյեմբերի 21-ին ստորջրյա հրաբխային ժայթքումների հետևանքով գոյացած կղզյակը: Լուսանկարի երկրորդ հատվածում երևում են նույն երկու կղզիները՝ պատկերված 2013-ի դեկտմեբրի 20-ին:


Ճապոնիայի նոր կղզին, որն ստացել է Նիիջիմա անվանումը, շարունակում է աճել. այն արդեն եռապատկվել է չափսերով: Ըստ գիտնականների՝ այն կարող է գոյատևել մի քանի տարի:


Փոքր հրաբխային կղզին գտնվում է Տոկիոյից մոտ 970 կմ հեռավորության վրա՝ տեղակայված Ճապոնական ջրերում: