Կալաշնիկովը կհուղարկավորվի Մերձմոսկվայում դեկտեմբերի 27-ին

13:05 • 25.12.13

Լեգենդար զինակոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի հուղարկավորությունը տեղի կունենա Մերձմոսկվայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ-ի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

 

Կալաշնիկովը հողին կհանձնվի մի հուշահամալիրում, որը բացվել է 2013-ին: Նա կդառնա հայտնի ռուսաստանցիներից առաջինը, ով կհուղարկավորվի այդ նոր գերեզմանատանը:

 

Ավելի վաղ Կալաշնիկովի հարազատները մտադրություն էին հայտնել նրան հուղարկավորել Իժևսկում դեկտեմբերի 26-ին: Հայտնի չէ, թե ինչու է փոխվել որոշումն ու նաև` օրը:
 

Այժմ նրա հուղարկավորության օր է նշվում դեկտեմբերի 27-ը:

 

Կալաշնիկովը մահացել էր դեկտեմբերի 23-ին, կյանքի 95-րդ տարում, ծանր հիվանդությունից: