Հարավային Կորեան որոշել է ԿԺԴՀ-ի հետ սահմանին չվառել տոնածառի լույսերը

10:25 • 25.12.13

Կորեայի Հանրապետությունում կրկին խախտվել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին հսկայական տոնածառի լույսերը վառելու ավանդույթը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Կաթոլիկ Սուրբ Ծննդյան նախօրեին մի քանի հարավկորեական եկեղեցիներ դիմել են կենտրոնական իշխանությանը՝ խնդրելով թույլտվություն տալ վառելու միջկորեական սահմանի մոտ գտնվող Էգիբոն անվանումով 165 մետրանոց բլրի գագաթի սուրբծննդյան տոնածառը:

 

Սակայն Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մերժել է խնդրանքը: Որոշումը կայացվել է հարևան երկրի պաշտպանության պետական կոմիտեի կողմից հարված հասցնելու վերաբերյալ սպառնալիքներ ստանալուց հետո։