Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը Վրաստանի եվրաինտեգրումը թշնամական քայլ չհամարի. Կվիրիկաշվիլի
«Մենք շատ ենք ցանկանում, որ Ռուսաստանը Վրաստանի եվրաինտեգրումը թշնամական քայլ չհամարի». այս մասին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Грузия Online-ը:
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը մշտապես նախազգուշացնում է ձեռնարկատերերին, որ նրանք օգտագործեն ռուսական շուկան որպես դիվերսիֆիկացման միջոց և 100 տոկոսով չվստահեն դրան:
«Պետությունը ողջունում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վերականգնումը, սակայն համաձայն է ինձ հետ, որ ռիսկերը շատ մեծ են: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը չի կրկնի այն սխալը, որը ժամանակին թույլ է տվել՝ Ռուսաստանից մեր քաղաքացիներին Վրաստան արտաքսելով»,-ասել է նա:
Ըստ նախարարի՝ երկրի արտաքին առաջնահերթությունները չեն ենթարկվում փոփոխությունների, քանի որ եվրաինտեգրումը ժողովրդի պահանջն է:
«Մենք շատ ենք ցանկանում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ: Մենք շատ ենք ցանկանում, որ Ռուսաստանը Վրաստանի եվրաինտեգրումը որպես թշնամական քայլ չհամարի: Եթե դա տեղի ունենա, դա կլինի Ռուսաստանի ընտրությունը»,- նշել է Գեորգի Կվիրիկաշվիլին:










