«Հիսուսը խավարը լուսավորող լույսն է». Հռոմի պապը մատուցել է իր առաջին սուրբծննդյան պատարագը (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այս գիշեր Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Պոնտիֆիկոսն իջել է խորանի մոտ, որպեսզի նորածին Հիսուս Քրիստոսին պատկերող արձանիկը դնի օրորոցի մեջ։ Աշխարհի տարբեր մայրցամաքներից 10 երեխաներ մկրտության ավազանի մոտ ծաղիկներ են դրել։
Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին «բացել իրենց սրտերն Աստծո առաջ ու հետևել Քրիստոսին, քանի որ Նա է մարդկությանը խավարի մեջ լուսավորող լույսն ու խաղաղությունը»։
Դեկտեմբերի 25-ին աշխարհի կաթոլիկները, բողոքականներն ու մի շարք ուղղափառ եկեղեցիների հետևորդներ Գրիգորյան օրացույցի համաձայն տոնում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։
Կեսօրին Հռոմի պապը Սբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից սուրբծննդյան ուղերձ կհղի հավատացյալներին։




















