Ոստիկանությունը տարհանել է Նյու Յորքի առևտրի կենտրոններից մեկը

01:44 • 25.12.13

Ոստիկանությունը տարհանել է Նյու Յորքի Լոնգ Այլենդում գտնվող Roosevelt Field առևտրի կենտրոնի աշխատակիցներին և գնորդներին: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:


 Ականատեսներն ասել են, որ շենքում լսվել են ձայներ, որոնք նման են եղել կրակոցների, ինչպես նաև նշել են, որ խանութում տեսել են զինված տղամարդու:


 Ոստիկանությունը չի հաստատել սուպերմարկետում հնչած կրակոցների մասին լուրերը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: