Պուտինին հրավիրել են ֆիլմի նկարահանումների

22:20 • 25.12.13

Պետական մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել են մասնակցել մի շարք միջոցառումների, այդ թվում՝ ֆիլմի նկարահանումների և դեպի Անտարկտիդա ուղևորությանը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին:


Ֆիլմի նկարահանումներին նախագահին հրավիրել է Պատվի շքանշան ստացած ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, ով պատրաստվում է ֆիլմ նկարահանել Նիկոլայ II-ի և Մաթիլդա Կշեսինսկիի ժամանակաշրջանի մասին: Ռեժիսորը նշել է, որ Պուտինին հետաքրքիր կլինի ծանոթանալ ֆիլմի մասշտաբներին: