ՄԱԿ-ը կրկնակի ավելացնում է խաղաղապահների թիվը Հարավային Սուդանում, որտեղ զոհերի թիվը քառապատկվել է

11:00 • 25.12.13

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնել է գրեթե կրկնակի ավելացնել խաղաղապահների թիվը Հարավային Սուդանում, որն այժմ կազմելու է 12.500, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

 

Նման որոշում է կայացվել Բան Կի Մունի ահազանգից հետո, ըստ որի Հարավային Սուդանում զանգվածային սպանդ է տեղի ունենում, և միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ:

 

Իսկ երկրում զոհերի թիվը հասել է 2.000-ի, հայտնում է Al Jazeera-ն: Երկրում տիրող բարդ իրավիճակի պատճառով սպանվողների հստակ թիվը դժվար է ճշտել: Ի սկզբանե խոսվում էր 500 զոհի մասին: Սակայն այսօր նաև նոր եղբայրական գերեզման է հայտնաբերվել:

 

Դեկտեմբերի 16-ին Հարավային Սուդանում պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել փոխնախագահի կողմից, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի: