ԱՄՆ-ում Սանտա Կլաուսի վրա կրակել են նվերներ բաժանելու ժամանակ

10:19 • 25.12.13

Վաշինգտոնի հարավ-արևելյան շրջանում օդամղիչ ատրճանակից կրակել են Սանտա Կլաուսի հանդերձանքով մարդու վրա, երբ նա նվերներ բաժանելիս է եղել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Time-ին հղումով։

 

Վաշինգտոնի ոստիկանության տվյալներով՝ Սանտա Կլաուսին կրակողը գտնվել է հարակից շենքում։ Չնայած վնասվածքին՝ Սանտան ցանկացել է շարունակել գործը, սակայն բժիշկները նրան հոսպիտալացրել են։

 

Բժիշկների խոսքերով՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, և նա շուտով կկարողանա վերադառնալ իր պարտականություններին։

 

Սանտա Կլաուսը, ում ավելի ուշ ներկայացրել են որպես Քսավյեր Հոքինս, շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ դեռ ողջ է և որ հարձակման հետևանքով երեխաներ չեն տուժել։