Սնոուդենը մասնակցել է բրիտանական հեռուստատեսության համար սուրբծննդյան հաղորդման նկարահանումներին
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մասնակցել է բրիտանական Channel 4 հեռուստաալիքի համար սուրբծննդյան հաղորդման նկարահանումներին, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Դա Սնոուդենի առաջին հայնվել է հեռուստատեսությամբ՝ Մոսկվա ժամանելուց ի վեր:
Սնոուդենը հեռուստահաղորդման եթերից կոչ է արել վերջ դնել հատուկ ծառայությունների կողմից տվյալների մասշտաբային հավաքագրմանը:
«Ջորջ Օրուելի «1984» գրքում տվյալներ հավաքելու մեթոդները՝ միկրոֆոններ և տեսախցիկներ, մեզ հետևող հեռուստացույցներ, այս ամենը ոչինչ է այն ամենի համեմատ, թե ինչ է այսօր հասանելի: Մեր գրպաններում սենսորներ են, որոնք մեզ հետևում են՝ ուր էլ գնանք»,- ասել է Սնոուդենը:
Նրա խոսքով՝ նա հաղթանակ է տարել, սակայն ընդգծել է, որ չէր պատրաստվում փոխել հասարակությանը, այլ ընդամենը ցանկանում էր հասարակությանը հնարավորություն տալ որոշել, թե ինչպես է այն ցանկանում փոխվել:
Իր ելույթը Սնոուդենն ավարտել է բրիտանացիներին ուրախ Սուրբ Ծնունդ մաղթելով:










