Սեքս-սկանդալում ներքաշված Նյու Յորքի նախկին նահանգապետը բաժանվել է կնոջից
Նյու Յորքի (ԱՄՆ) նախկին նահանգապետ Էլիոտ Սպիտցերը հայտարարել է, որ Սիլդա Ուոլ Սպիտցերի հետ իր ամուսնությունն ավարտված է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:
Ամուսնալուծության մասին հայտարարել է Սպիտցերի մամուլի քարտուղար Լիզա Լինդենը: Հայտարարության մեջ ասվում է, որ ամուսիններն ամուսնալուծության մասին որոշում են կայացրել և պայմանավորվել են այդ առիթով հրապարակային ելույթներ չունենալ:
Այդ տեղեկությունը մամուլում հայտնվել է բամբասանքների հրապարակվելուց քիչ ժամանակ անց, համաձայն որոնց քաղաքական գործչին նկատել են իր նախկին մամուլի քարտուղար, այժմ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հաղորդակցությունների գծով ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Լիզա Սմիթի բնակարանում:
Սպիտցերը, որը հայտնի է դարձել մարմնավաճառության և ֆինանսական խարդախությունների դեմ մղած պայքարով, Նյու Յորքի նահանգապետի պաշտոնից հրաժարական է տվել 2008 թվականին, երբ հայտնի էր դարձել, որ նա օգտվել է էլիտար մարմնավաճառների ծառայություններից և նրանց վրա ծախսել մոտ 80 հազար դոլար:










