Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին՝ Սուրբ Ծննդյան առթիվ

15:19 • 25.12.13

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սուրբ Ծննդյան առթիվ ուղերձ է հղել։ Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Գյուլն ուղերձում նշել է, որ սրտանց շնորհավորում է Սուրբ Ծննդյան տոնը։

 

Գյուլը նշել է, որ տոնի առաջացրած զոհաբերության, համերաշխության և կարեկցանքի մթնոլորտն անկասկած մարդկության համաշխարհային ժառանգության մի մասն են։

 

«Այդ արժեքները պատմության ընթացքում տարբեր արմատներ, հավատալիքներ և ինքնություն կրող Անատոլիային բազմազանություն և հարստություն են ավելացրել։ Այդ արժեքավոր ժառանգության հանդեպ հարգանքը, սերն ու հանդուրժողականությունը բոլորիս օգտին է»,-ասել է Գյուլը։

 

Թուրքիայի նախագահը երկրի քրիստոնյաներին երջանկություն, հաջողություններ և բարեկեցություն է մաղթել։