Ուկրաինան ևս 12 մլրդ դոլար է ակնկալում Ռուսաստանից 2014 թվականի սկզբին
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ հաջորդ 12 միլիարդ դոլարը Կիևը Մոսկվայից ակնկալում է 2014 թվականի սկզբին, հաղորդում է Interfax.ru-ն:
«Հաջորդ 12 միլիարդ դոլարը մենք սպասում ենք հաջորդ տարվա սկզբին»,-ասել է նա չորեքշաբթի՝ բացելով կառավարության նիստը:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, դեկտեմբերի 17-ին նախագահներ Վիկտոր Յանուկովիչը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են, որ Ռուսաստանն Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների հաշվին մինչև ընթացիկ տարվա վերջ Ուկրաինայի՝ 5% տոկոսադրույքով 3 միլիարդ դոլարի երկու տարվա եվրաբոնդ ձեռք կբերի, իսկ հաջորդ տարի դրանց գնման ծավալը կհասցնի 15 միլիարդ դոլարի:










