Կիմ Չեն Ընը կոչ է արել հյուսիսկորեական բանակին պատրաստ լինել պատերազմի

09:09 • 25.12.13

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կոչ է արել բանակին պատրաստ լինել պատերազմի, հայտնում է Газета-ն՝ Al- Jazeera-ին հղումով։

 

Հաղորդվում է, որ Ընն այցելել է զորամասերից մեկն ու զինծառայողներին հրահանգել բարձրացնել մարտական պատրաստվածության մակարդակն ամենաբարձր աստիճանի։ Կիմ Չեն Ընն ասել է, որ ապագա պատերազմը կարող է սկսվել անգամ առանց հայտարարման։

 

«Մի՛ մոռացեք, որ չի կարելի հայտարարել պատերազմը սկսելու ժամկետի մասին։ Շարունակեք պատրաստվել պատերազմի»,-ասել է նա։