Արգենտինայում ոստիկանությունը դդում տեղափոխող բեռնատարում 1 տոննա մարիխուանա է հայտնաբերել

09:19 • 26.12.13

Արգենտինայի հյուսիսում գտնվող Ֆորմոսա նահանգում ոստիկանության աշխատակիցները բեռնատար մեքենայի մեջ ավելի քան մեկ տոննա մարիխուանա են հայտնաբերել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Միջադեպը տեղի է ունեցել «Էլ-Կորալիտո» հսկիչ անցակետում։

 

Ոստիկանությունը կանգնեցրել է դդում տեղափոխող մեքենան, որն իրենց կասկածելի է թվացել։ Ստուգման արդյունքում իրավապահ մարմիններն ավելի քան 1.1 տոննա մարիխուանա են հայտնաբերել։