Սպիտակ տունը չի մեկնաբանում Բարաք և Միշել Օբամաների ամուսնալուծության մասին լուրերը

00:18 • 26.12.13

Սպիտակ տունը չի մեկնաբանում տեղեկություններն այն մասին, որ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, իբրև թե՝ քննարկում են ամուսնալուծության հավանականությունը և միասին են միայն իրենց աղջիկների, ինչպես նաև՝ քաղաքական պատկերացումների պատճառով: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ Սպիտակ տան մամլո ծառայությունում նշել են, որ նրանք մտադիր չեն արձագանքել նման հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում:


Ավելի վաղ The Nation-ը հրապարակել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկինն առանձին ննջասենյակներում են քնում և լրջորեն քննարկում են ամուսնալուծության հնարավորությունը:


Ինչ վերաբերվում է Բարաք և Միշել Օբամաներին, ապա նրանք այժմ իր արձակուրդը անցկացնում են Հավայան կղզիներում: Չորեքշաբթի օրը նրանք համատեղ հեռուստաուղերձով հայրենակիցներին շնորհավորել են Սուրբ Ծննդյան և գալիք Նոր Տարվա կապակցությամբ: