Սաուդյան Արաբիայում բլոգերին մահապատժի են ենթարկել իսլամը քննարկելու համար
Սաուդյան Արաբիայից բլոգեր Ռաիֆ Բադավին, որը մեղադրվում է էլեկտրոնային միջոցներով իսլամը վիրավորելու մեջ, դատապարտվել է մահապատժի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
«Ազատեք սաուդյան լիբերալներին» անվճար վեբ կայքի ստեղծման համար Բադավին սկզբնապես դատապարտվել է յոթ տարի ազատազրկման և 600 մտրակի հարվածի իսլամը վիրավորելու և լիբերալ արժեքների պրոպագանդման համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայում կայքերից մեկի խմբագրին կարող են դատապարտել մահապատժի այն բանից հետո, երբ դատարանն առաջարկել էր վերաորակել նրա հոդվածը որպես հավատքից հրաժարվելու գործողություն և ուղղարկել է քննարկման բարձրագույն մարմին:










