Ազգային անվտանգության գործակալությունն այնքան բան գիտի, որ «խեղդվում» է տեղեկությունների մեջ. The Wall Street Journal

09:58 • 26.12.13

Ազգային անվտանգության գործակալության նախկին տեխնիկական տնօրեն Ուիլյամ Բինին հայտարարություն է արել, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան Էդվարդ Սնոուդենի բացահայտումները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերին գաղտնի համաժողովի ժամանակ Բինին հայտարարել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը գիտի «այնքան շատ բան, որ չի կարող հասկանալ, թե ինչ ունի» և «խեղդվում է» անօգուտ տվյալների մեջ, որոնք վարկաբեկում են նրա օրինական դիտարկումները:

 

Ուիլյամ Բինիի խոսքով՝ վերլուծաբաններն այնքան շատ բան գիտեն, որ չեն կարող արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը, իսկ տեղեկությունների հսկայական պաշարները չարաշահումների համար անդիմադրելի գայթակղություն են:

 

Միևնույն ժամանակ Ազգային անվտանգության գործակալությունը հավաքված տվյալների պահպանման համար ավելի մեծ տարածքի կարիք ունի: