Էլիզաբեթ II-ը սուրբծննդյան ուղերձում առաջին անգամ խոսել է ժառանգի մասին
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին իր սուրբծննդյան ուղերձում խոսել է երեխաների մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Իր ուղերձում թագուհին առաջին անգամ մանրամասն խոսել է ժառանգի՝ արքայազն Ջորջի մասին՝ նշելով, որ նրա ծնունդը մարդկանց ապագայի մասին մեծ հույսով և երջանկությամբ մտածելու հնարավորություն է տվել։
87-ամյա թագուհին նաև խոսել է երիտասարդ ծնողների ապագայի մասին՝ նշելով, որ «կյանքն այլևս նախկինի պես չի լինի»:
Դիմելով ժողովրդին Բուքինգհեմյան պալատի երկնագույն հյուրասենյակից՝ թագուհին նշել է, որ 2013 թվականին լրացել է նրա թագադրման 60-ամյակը։ Նա ասել է, որ այդ տարեդարձն իրեն հիշեցրել է մեծամասամբ դրական զարմանալի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել թագադրման պահից ի վեր:











