Ֆրանսիացի գինեգործը խաղողի այգիներին հետևելու համար անօդաչու թռչող սարք է գնել

08:35 • 26.12.13

Ֆրանսիական Բորդոյի շրջանի հայտնի գինեգործ Բերնար Մագրեն դարձել է շրջանում առաջիններից մեկը, ով անօդաչու թռչող սարք է գնել իր տարածքներում վերահսկողություն իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Բարձր կետայնությամբ տեսախցիկով զինված անօդաչու թռչող սարքը կարող է իրական ժամանակում գինեգործներին փոխանցել տեղեկություններ խաղողի վազերի վիճակի մասին, ինչը թույլ է տալիս արագ որոշ, թե ինչ աշխատանքներ է պետք իրականացնել:


ԱԹՍ-ն զինված է նաև ինֆրակարմիր տեսախցիկով, որից ստացված պատկերների միջոցով հնարավոր կլինի պարզել, թե որքան է հասունացել խաղողը: Դա թույլ կտա յուրաքանչյուր վազից խաղողը հավաքել այն ժամանակ, երբ այն հասած կլինի: