Հարբած տղամարդը հրաձգություն է իրականացրել մոսկովյան դպրոցում
Մոսկվայի ոստիկանությունը մայրաքաղաքի հարավում հարբած տղամարդու է ձերբակալել, որը տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել դպրոցում՝ դասապրոցեսի ընթացքում, տեղեկացնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ ոստիկանությանը հղումով, ձերբակալված տղամարդը 52 տարեկան է։
Նա կրակել է «Բայկալ» տեսակի տրավմատիկ զենքից՝ №982 դպրոցի տարածքում։ Հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանության» հատկանիշներով։










