Պիրանյաների հարձակում Արգենտինայի ափերից մեկում հանգստացողների վրա. կա 60-ից ավելի տուժած

10:06 • 26.12.13

Արգենտինայի՝ մեծությամբ 3-րդ քաղաք Ռոսարիոյի ափերին հանգստացողների վրա հարձակվել է պիրանյա ձկների վտառը, ինչի հետևանքով տուժել է 60-ից ավելի մարդ, հայտնում է Взгляд-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Պարանա գետի քաղաքային ափին։ Ձկների կծածից տուժածների թվում կա 7 երեխա, որից 2-ը բավական լուրջ վնասվածքներ են ստացել։

 

«Նման բան տեղի է ունեցել առաջին անգամ։ Տուժածները մեզ են դիմել ձեռքերի ու ոտքերի շրջանում վնասվածքներով։ Եկել են անգամ մարդիկ, որոնց մարմնից պիրանյաները բառի բուն իմաստով մսի կտորներ են պոկել»,-պատմել է բուժծառայության ներկայացուցիչ Գուստավո Սենտուրիոնը։

 

Կենսաբանները նշել են, որ պիրանյաներն ավելի ագրեսիվ են դառնում տաք ջերմաստիճանի պայմաններում։ Եթե նրանց վտառը ջրում զգա արյան հոտ, ապա ձկները կհարձակվեն մարդկանց վրա, ինչն էլ տեղի է ունեցել Ռոսարիոյում։