Մեծ Բրիտանիայում հնարավոր կլինի երեխաներ որդեգրել առցանց ռեժիմով
Շատ շուտով զավակ չունեցող բրիտանացի զույգերը կկարողանան երեխա որդեգրել առցանց ռեժիմով՝ համացանցում ստեղծված հատուկ կայքի միջոցով։
Ինչպես հայտնում է Euromag-ը, եկող տարվա սկզբին սոցիալական ծառայությունները կիրագործեն նախագիծ, որը հնարավորություն կտա ավելի շատ տեղեկություններ իմանալ ընտրված երեխայի մասին՝ հեշտացնելով ապագա ծնողների ընտրությունը։
Սկզբի համար համացանցում կտեղադրեն 6.000 որբի մասին տվյալներ։ Բրիտանական իշխանությունները գտնում են, որ այս նախագիծը հնարավորություն կտա ավելի շատ երեխաներ որդեգրել։ Ուստի նրանք այս նախագծի իրագործմանն են ուղղել 50 մլն ֆունտ ստեռլինգ։










