«Ռուսական հեռուստաընկերության ակադեմիայի» ղեկավարի պաշտոնում հայ է նշանակվել

14:16 • 27.12.13

«Ռուսական հեռուստաընկերության ակադեմիա» հիմնադրամի նոր նախագահ է ընտրվել հեռուստա-կինո պրոդյուսեր, «Ամեդիա» կինոընկերության ղեկավար Ալեքսանդր Ակոպովը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Կառույցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ համապատասխան որոշումը կայացվել է հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նիստում։ Նա այս պաշտոնում կփոխարինի Միխայիլ Շվիդկոյին։

 

«Ռուսական հեռուստաընկերության ակադեմիան» ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը ներկայացնում է ռուսական հեռարձակողների և հեռուստաարտադրողների շահերը։

 

Հիմնադրամը «ՏԷՖԻ» և «ՏԷՖԻ-տարածաշրջան» հեռուստատեսային մրցույթների կազմակերպիչն է, 1995թ.-ից ի վեր ամեն տարի նման մրցանակներ է հանձնում։