Թուրքիայում իշխող կուսակցության երեք պատգամավորներ կհեռացվեն շարքերից

12:36 • 27.12.13

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարցագում» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է կարգապահական հանձնաժողովի նիստ գումարել և հեռացնել կուսակցության երեք պատգամավորների։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, պատճառը կուսակցության հասցեին հնչեցված քննադատական հայտարարություններն են։

 

Կարգապահական տույժի են ենթարկվել Մշակույթի նախկին նախարար, Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուգրուլ Գյունայը, Իզմիրից պատգամավոր Էրդան Քալքանը և Անկարայից պատգամավոր Հալուք Օզդալգան։

 

«Քայլն արվել է վերջին ժամանակներում կուսակցության կարգուկանոնին ու քաղաքականության հիմնական գծին, կառավարությանը վիրավորական խոսքեր ուղղելու պատճառով»,- ասել է կուսակցության խոսնակ Հուսեյին Չելիքը։