Ադրբեջանցին խանդի հողի վրա դանակի 102 հարված է հասցրել մորը

17:55 • 27.12.13

Ադրբեջանի Բակիխոնովա գյուղի բնակիչ Մուրսալ Դունյամալիևն իր տանը խանդի հողի վրա սպանել է մորը՝ նրան դանակի 102 հարված հասցնելով։

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Դունյամալիևն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։

 

Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ սպանվածի մարմնին դանակի 102 հարված է եղել. դրանց մեծ մասը խորը վերքեր են։

 

Դունյամալիևն իր ցուցմունքներում նշել է, որ մորը սպանել է «անբարո պահվածքի» համար, սակայն հրաժարվել է մանրամասնել սպանության պատճառները։

 

Նշվում է, որ նա երկար ժամանակ զբաղվել է սպորտով և աշխատել է ընկերություններից մեկում՝ որպես անվտանգության աշխատակից։ Սպանությունից հետո նա գնացել է աշխատանքի՝ հրաժեշտ տալու ընկերներին։

Հարուցվել է քրեական գործ։