Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեմ

23:56 • 27.12.13

Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեմ, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես տեղեկացնում է РБК-ն՝ Trend-ին հղումով, այս մասին հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի հասարակաքաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:


Նա նշել է, որ Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը կամ մեկ այլ կառույցի, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլապես «Հայաստանի անդամակցությունը ցանկացած միության կարող է հակասել միջազգային իրավունքի սկզբունքներին»: