Հզոր պայթյուն Լիբանանի մայրաքաղաքում. կան զոհեր և տուժածներ
12:19 • 27.12.13
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում՝ «Phoenicia Hotel» հյուրանոցի հարևանությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» արաբական հեռուստաալիքը։
NBN հեռուստակայանը հաղորդում է, որ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և տուժածներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ։
Placeholder










