Բեյրութում ահաբեկչության հետևանքով զոհվել է ֆինանսների նախկին նախարարը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում ահաբեկչության հետևանքով զոհվել է երկրի ֆինանսների նախկին նախարար Մուհամմեդ Շատախը՝ «Ալ-Մուսթաքբալ» շարժումից. նրա ավտոշարասյան ճանապարհին մեքենա է պայթեցվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Լիբանանյան «Ալ-Մուսթաքբալ» շարժումը հաստատել է իր ղեկավարներից մեկի մահվան լուրը։ Ըստ ճշտված տվյալների՝ նա ուղևորվելիս է եղել շարժման շտաբի նիստին, որը պետք է կայանար Բեյրութի կենտրոնում։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի կենտրոնում՝ «Phoenicia Hotel» հյուրանոցի հարևանությամբ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ։










