Դուբայում կվերսկսվի աշխարհի քարտեզի տեսքով արհեստական կղզիների կառուցումը
Դուբայի ափամերձ ջրերում Kleindienst ընկերությունը կվերսկսի աշխարհի քարտեզը ձևավորող կղզիների շինարարությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Արհեստական կղզիների կառուցումը սկսվել է 2003 թվականին, սակայն դադարեցվել է 2009 թվականին՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մինչ այժմ կառուցվել է նախագծի 300 կղզիներից միայն երկուսը: «Եվրոպայի սիրտը» անվանմամբ վեց կղզիների խմբի կառուցումը նախատեսված է 2014 թվականին: «Եվրոպական» կղզիներից առաջինը պատրաստ կլինի Գերմանիան:
2003 թվականին «Աշխարհ» արհեստական կղզիախմբի կառուցումը նախաձեռնել է շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ Մակտումը: Շեյխի պլանների համաձայն՝ այստեղ կկառուցվեն էլիտար տներ հարուստ և հայտնի մարդկանց համար:










