Էրդողանը կհեռանա, եթե...

18:15 • 27.12.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Թուրքիայի ժողովուրդը պահանջի, ինքը պատրաստ է հեռանալ պաշտոնից, տեղեկացնում է TRT Haber-ը։

 

«Եթե թուրք ժողովուրդը պահանջի, որ մենք հրաժարվենք իշխանությունից, ապա մենք պատրաստ ենք, սակայն ժողովուրդը դա չի ուզում»,-ասել է Էրդողանը։

 

Թուրքիայի վարչապետի խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Թուրքիան առաջվանը դառնա։

 

«Թուրք ժողովուրդն ընտրության առաջ է՝ շարունակել զարգացումն ու կառուցել նոր Թուրքիա, թե դառնալ առաջվա թույլ պետությունը»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն սկանդալ էր տեղի ունեցել և ձերբակալվել էին բազմաթիվ պաշտոնյաներ, գործարարներ, նախարարների որդիներ։ Սկանդալի պատճառով որոշ նախարարներ հրաժարական էին տվել, Թուրքիայի կառավարության կազմում փոխվել է 10 նախարար։ Սկանդալի շրջանում շրջանառվում է նաև Էրդողանի որդու անունը։