Ուկրաինային ԵՄ չեն կանչում. Ազարով
Ուկրաինային որևէ մեկը Եվրամիություն չի կանչում. ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ լրագրողներին տված հարցազրույցում։
«Ոչ ոք մեզ ԵՄ չի կանչում։ Ասոցացման համաձայնագրում նման բան չկա։ Մենք երկու տարի փորձում էինք դա անել, սակայն մեզ մերժեցին»,-ասել է նա։
Վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանի վարկը թույլ է տվել կայունացնել Ուկրաինայի արժութային պաշարները։
«Ուկրաինային տրված 15 մլրդ դոլարի վարկը մեզ հնարավորություն է տալիս լավատեսությամբ նայել 2014թ.-ին։ Վարկը մեզ հնարավորություն տվեց կայունացնել արժութային պաշարները, մենք հնարավորություն ունեցանք վարկավորել մեր տնտեսությունը, իջեցնել վարկի տոկոսադրույքները»,-ասել է վարչապետը։
Ավելի վաղ Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինան անպայման կստորագրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ, սակայն՝ իր համար ավելի ձեռնտու պայմաններով։ «Մենք դադար ենք վերցրել, նման որոշում ենք կայացրել, երբ բացարձակ պարզ դարձավ, որ համաձայնագրի ստորագրումից հետո մեզ ճգնաժամ է սպառնում։ Մեզ ոչինչ չէր մնում, քան փոխել մեր դիրքորոշումն ու գտնել Ուկրաինային աջակցելու այլ ձևաչափեր»,-ասել էր նա։










