Վրաստանը հաջորդ տարի Ռուսաստանի կողմից լուրջ ճնշում է ակնկալում. երկրի փոխարտգործնախարար

16:37 • 27.12.13

Հաջորդ տարին լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների տարի կլինի։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալկալիանին մի քանի խորհրդարանական հանձնաժողովների միացյալ նիստին, գրում է «Грузия Online»-ը:

 

«Ենթադրաբար, Վրաստանի վրա լուրջ ճնշում կգործադրի Ռուսաստանը: Մենք պատրաստվում ենք դրան. մշտապես խորհրդակցում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանն ազդեցություն չունենա մեր արտաքին կուրսի և առաջնահերթությունների վրա»,- նշել է փոխարտգործնախարարը:

 

Զալկալիանին նաև անդրադարձել է Ժնևյան բանակցություններին՝ ընդգծելով դրանց բարդությունը:

«Դժվար տարի է եղել: Հատկապես շատ դժվարություններ են առաջացել բանակցությունների առաջին երկու փուլերի ընթացքում, երբ օկուպացված տարածքների ներկայացուցիչները փորձում էին իջեցնել բանակցային ձևաչափի կարևորությունը և բարձրացնել սեփական կարգավիճակը: Այդ պատճառով հնարավոր չեղավ ուշադրությունը կենտրոնացնել հիմնական հարցերի վրա»,- ասել է դիվանագետը: